Ստեղծեք անվճար լենդինգ էջ

Ներկայացրեք Ձեր բիզնեսը Ucraft Next-ի լենդինգ էջերի օգնությամբ։ Ընդգծեք Ձեր բրենդի առանձնահատկությունն ու գրավեք նոր հաճախորդների։

Սկսել հիմա ↗︎
Վիդեոյի հիմն. նկար

Հարմարեցված լենդինգ էջեր

Ստեղծեք անվճար լենդինգ էջ և խթանեք Ձեր բրենդի ճանաչելիությունը՝ ապահովելով նոր հաճախումներ և վաճառքներ: Դարձեք ավելի տեսանելի Ձեր թիրախային լսարանի համար Ucraft Next-ի օգնությամբ։

Ինչպե՞ս ստեղծել անվճար լենդինգ էջ

Ներկայացրեք Ձեզ և Ձեր բրենդն օնլայն՝ ստեղծելով անվճար լենդինգ էջ Ucraft Next-ի օգնությամբ։

Իմանալ Ավելին

1

Գրանցվեք և ստեղծեք Ձեր անվճար հաշիվը Ucraft Next-ում

2

Ընտրեք պատրաստի նմուշներից մեկը

3

Ընտրեք Անվճար փաթեթը

4

Խմբագրեք էջերի և էլեմենտների դասավորությունը

5

Ավելացրեք տեքստային, նկարների կամ այլ էլեմենտներ

6

Հրապարակեք Ձեր լենդինգ էջը

Միացեք Ucraft Next-ի հաջողակ օգտատերերին այսօր

Ստեղծեք պրոֆեսիոնալ լենդինգ էջ և դարձեք հասանելի Ձեր լսարանի համար։ Միացեք բլոգերների, ֆրիլանսերների և այլ բրենդներին, որոնք օգտագործում են հարթակը մարքեթինգային տարբեր արշավների համար։

Փորձարկել հիմա

Դանիել

Ես օգտագործում եմ Ucraft-ի հարթակը իմ՝ սպորտային հագուստի օնլայն խանութի ստեղծումից ի վեր։ Կայքի ստեղծումը շատ պարզ է և ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։  Օգտագործումը շատ հեշտ է, իսկ պատրաստի նմուշները՝ հասականալի են, թրենդային ու աչքի ընկնող։

Ռոբերտ

Միշտ մտածում էի, թե կայքի ստեղծումը շատ բարդ կլինի, ու հետաձգում էի։ Երբ ընկերս խորհուրդ տվեց օգտագործել Ucraft-ը, ես հասկացա, որ կայքի ստեղծումը կարող է լինել շատ հեշտ, արագ, ու սկսեցի վայելել այդ ընթացքը։ Ես կարողանում եմ ամբողջությամբ փոփոխել դիզայնը և ստանալ այն, ինչ միշտ պատկերացնում էի։ Իսկապես խորհուրդ եմ կտամ օգտագործել Ucraft բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայք։

Լիանա

Ucraft-ն ինձ հնարավորություն է տալիս ստեղծել գրավիչ դիզայնով և օգտակար գործիքներով պրոֆեսիոնալ կայքեր։ Հարթակը շատ հարմար է օգտագործելու համար։ Շնորհակալ եմ նաև աջակցման թիմին, քանի որ նրանք միշտ հասանելի են, բարեհամբույր և պատրաստ օգնելու։ Ուրախ եմ, որ իմ կայքի համար ընտրել եմ հենց Ucraft-ը։

Bronagh Keane

Միշտ մտածում էի, թե կայքի ստեղծումը շատ բարդ կլինի, ու հետաձգում էի։ Երբ ընկերս խորհուրդ տվեց օգտագործել Ucraft-ը, ես հասկացա, որ կայքի ստեղծում կարող է լինել շատ հեշտ, արագ, ու սկսեցի վայելել այդ ընթացքը։ Ես կարողանում էի ամբողջությամ փոփոխել դիզայնը և ստանալ այն, ինչ միշտ պատկերացնում էի։ Իսկապես խորհուրդ եմ կտամ օգտագործել Ucraft բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայք։

Dino Bernabe

Շնորհակալություն ինձ սկզբից մինչև վերջ ուղղորդելու համար։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսքան կարճ ժամանակում ստանալ այսպիսի կայք։ Ձեր օգնությամբ ամեն փոփոխություն շատ հեշտ էր ստացվում։ Շարունակե՛ք նույն ոգով։

Carmelo Huang

Ցանկանում եմ ամենից առաջ շնորհակալություն հայտնել աջակցման թիմին, միշտ արագ, պրոֆեսիոնալ ու բարեհամբույր արձագանքի համար։ Հարթակն ինքնին շատ պարզ է ու հարմար օգտագործման համար։ Կարող եք հեշտությամբ ստեղծել Ձեր կայքը՝ էլեմենտները տեղաշարժելով ու խմբագրելով։

Sina Moghanian

From me and my team - we are all super grateful for the creative opportunities and great customer service Ucraft has provided us with! I never hesitate to recommend the builder to my own clients, and two of them have already tried out and loved Ucraft themselves. I am genuinely glad to have discovered your website builder. Thank you for your kindness and support!

Tiago Prata

The website builder works terrifically well and is the most intuitive tool I have used, espeically in comparison to other builders in this niche. I am definitely willing to suggest Ucraft to my peers.

Likewise, Ucraft offers a lot of value through specific helpful features (e.g. custom domain, free SSL certificate) which also give the builder a competitive advantage.

Nicholas Gerhard

Have been with Ucraft for roughly 9 months and have loved every minute of it. At the beginning I had my doubts and was unsure about creating a website on my own. However, without the resources to employ designers and the time to learn how to do proper web development by myself, I gave Ucraft a go. Took about an hour to get the hang of things, after which I was already able to design my desired website.

Since then, I have been more than happy with the service, and with the responsiveness of the support team. Staying with Ucraft for sure!

Tim Jnes

Ucraft has been invaluable to us at Enact in these early stages, allowing us to create a free site with our desired URL. The website has been easy to create and the support team has been very helpful during the times when we would get stuck. We intend to add functionality to the site as we grow and know that Ucraft is flexible enough to allow us to achieve this.

Ucraft Next-ով ստեղծված պրոֆեսիոնալ լենդինգ էջերն ապահովում են հաճախորդների մեծ հոսք և վաճառքներ։ Մենք պարզեցնում ենք շուկայում առաջինը լինելու Ձեր գործը՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։

Հաճախ տրվող հարցեր

Եթե նոր եք Ucraft-ում, ապա այս պատասխանները կօգնեն Ձեզ։ Գտեք հետաքրքրող հարցերի պատասխանները կամ կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։

Ի՞նչ է լենդինգ էջը։

Հիմնական ձևակերպմամբ լենդինգ էջը վեբ էջ է, որտեղ մարդիկ կարող են հայտնվել՝ տեսնելով Ձեր մարքեթինգային արշավները։ Լենդինգ էջի հիմնական նպատակը նոր հաճախորդների ներգրավումն ու բրենդի զարգացումն է։

Ի՞նչպես է աշխատում լենդինգ էջերի ստեղծման հարթակը։

Լենդինգ էջը մարքեթինգային գործիք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել և օգտագործել մեկ վեբ էջ՝ օնլայն մարքեթինգային արշավների համար։ Ucraft-ի հետ Դուք կկարողանաք ստեղծել անվճար լոգո Ձեր բրենդի համար, կցել դոմեյն Ձեր լենդինգ էջին, ինչպես նաև օգտագործել գործիքներ նոր հաճախորդներ ներգրավելու համար։

Կարո՞ղ եմ արդյոք ստեղծել լենդինգ էջ առանց կայք ունենալու։

Այո։ Ucraft-ում կարող եք ստեղծել առանձին լենդինգ էջ Ձեր մարքեթինգային արշավների համար՝ առանց կայքի անհրաժեշտության։ Ի դեպ, Ucraft-ում ստեղծված լենդինգ էջին կարող եք անվճար կցել Ձեր գործող դոմեյնը։ Եթե դեռևս չունեք դոմեյն, ապա հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել մեր միջոցով։ Այս էջում կարող եք ծանոթանալ գործող փաթեթներին և նրանցում ներառված հնարավորություններին։

Ինչո՞վ է լենդինգ էջը տարբերվում կայքից։

Այո, և մենք կփորձենք բացատրել, թե ինչու։ Կայքերը մեկից ավելի էջերով, մեծ ֆունկցիոնալով ու տեղեկությամբ հարուստ ցանցեր են, որոնց նախատեսված են բիզնեսի ավելի լայն ներկայացման համար։ Իսկ լենդինգ էջերը մարքեթինգային գործիքներ են, որոնք կարող են կապվել որոշ արշավների հետ կամ պարզապես նախատեսված լինեն բրենդի հաճախելիության և վաճառքների բարձրացման համար։ Այս պատճառով է, որ լենդինգ էջերի դիզայնը ավելի թիրախային է ու պարզ, և ներառում է CTA կոճակներ։

Արդո՞ք Ucraft Next-ի լենդինգ էջերի նմուշները հարմարեցված են տարբեր սարքերով օգտագործման համար։

Մենք Ucraft-ում ստեղծել ենք հարմարեցված դիզայնով և դասավորությամբ նմուշներ, որոնք կարող են օգտագործվել ցանկացած չափի և որակի էկրանների վրա։ Խմբագրման պարզ գործիքների օգնությամբ Դուք կարող եք փոփոխել լենդինգ էջի դիզայնն ու բովանդակությունը, դիտել, թե ինչ տեսք ունի այն տարբեր սարքերի վրա և սկսել Ձեր հաջողակ արշավը։

Ի՞նչ կարող եմ անել, եթե չեմ գտնում հարմար դիզայնով նմուշ։

Եթե չեք գտնում Ձեզ հարմար լենդինգ էջի նմուշ, ապա կարող եք ծանոթանալ մյուս փաթեթների համար նախատեսված նմուշներին։ Եթե նշված կատեգորիաներում ևս չեք գտնում նախընտրելի տարբերակ, ապա կարող եք կապվել մեր աջակցման թիմի հետ։ Մեր դիզայներների համար կարևոր է Ձեր արձագանքն ու կարծիքը։

Կարո՞ղ եմ պատվիրել լենդինգ էջի ստեղծում:

Իհարկե: Ucraft-ի գործընկեր Fiverr հարթակում կարող եք գտնել Ucraft-ի պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր կօգնեն ստեղծել լենդինգ էջ, կայք կամ օնլայն խանութ, մշակել բրենդինգի կամ գործող կայքի թարմացում՝ ըստ Ձեր նախընտրությունների և պահանջների: Հարկավոր է միայն նշել ծառայությունը, ընտրել համապատասխան մասնագետ և հաստատել պատվերը:

Իմացեք ավելին ծառայությունների և մասնագետների մասին այստեղ:

Կառուցեք անվճար լենդինգ էջեր Ucraft Next-ով