Դարձեք Ucraft Next-ի գործընկերը

Միացեք մեզ և ստեղծեք բազմաթիվ կայքեր։ Օգտագործեք արհեստական բանականության հնարավորությունները, ստեղծեք և վաճառեք Ucraft Next-ով ստեղծված կայքերը։ Հիանալի լուծում SaaS և ֆրիլանս դիզայներների համար։

ucraft next partners
website templateswebsite templateswebsite templateswebsite templates
website templateswebsite templateswebsite templateswebsite templates
website templateswebsite templateswebsite templateswebsite templates
website templateswebsite templateswebsite templateswebsite templates

Ստացեք եկամուտ՝ օգտագործելով նոր լուծումներ

Միացեք համագործակցության ծրագրին ընդամենը 5 րոպեում և ստեղծեք Ձեր առաջին նախագիծը հաշված ժամերի ընթացքում: Զարգացրեք Ձեր գործող բիզնեսը կամ ձեռք բերեք եկամուտի նոր հնարավորություն՝ օգտագործելով Ucraft Next-ի տրամադրած գործիքները:

Միանալ հիմա ↗︎

Դիզայնի և մարքեթինգային գործակալություններ

Տրամադրեք կայքերի ստեղծման և դիզայնի ծառայություն՝ առաջարկելով նորարարական լուծումներ Ձեր հաճախորդներին։ Օգտագործեք արհեստական բանականության հնարավորությունները, ստեղծեք յուրօրինակ կայքեր և վաճառեք դրանք Ձեր իսկ բրենդինգով և դոմեյնով։ Սահմանեք վճարման տարբերակներ և ստացեք եկամուտ։

Ֆրիլանս դիզայներներ

Հեշտությամբ ստեղծեք տարբերվող կայքեր մի քանի ժամում։ Օգտագործեք կայքերի պատրաստի նմուշները կամ սկսեք զրոյից և ստացեք Ձեր ցանկացած արդյունքը Վիզուալ խմբագրիչի օգնությամբ։ Ստեղծեք կայքերն անվճար և վճարեք միայն դրանք վաճառելուց հետո։ Սահմանեք ծառայությունների գնացուցակը և զարգացրեք Ձեր բիզնեսը։

SaaS ընկերություն

Սկսեք կայքերի ստեղծման հարթակի բիզնես՝ Ձեր իսկ բրենդինգով և դոմեյնով։ Սահմանեք գնացուցակ, ինտեգրեք մի շարք ժամանակակից լուծումներ և հավելվածներ՝ Ձեր հաճախորդներին տարբերվող ծառայություն մատուցելու համար։ Ստեղծեք եկամտաբեր բիզնես՝ մինիմալ ծախսերով։

zero coding icon

Առանց ծրագրավորման

Ստեղծեք նախագծեր՝ առանց կոդավորման հմտությունների:

zero tech icon

Առանց լրացուցիչ քայլերի

Զարգացրեք բիզնեսն առանց տեխնիկական ռեսուրսների ներդրման։

zero risk icon

Առանց ռիսկերի

Սկսեք վաճառել՝ առանց ներդրումների մասին մտածելու:

Ստեղծեք յուրօրինակ կայքեր՝ խմբագրելով ամեն պիքսելը

Վիզուալ խմբագրիչ

Կօգնի մանրամասն խմբագրել յուրաքանչյուր էլեմենտ՝ գլխավոր էջից մինչև պատվերի ձևակերպման փուլեր։

Վիդեոյի պոստեր

Դիզայնի գործիքներ

Կօգնի ստանալ պրոֆեսիոնալ դիզայն՝ ստեղծելով տառատեսակների, գույների և այլ էլեմենտների ձևանմուշներ։

ucraft next design system

Ինչպես հեշտությամբ վաճառել Ucraft Next-ով ստեղծված կայքեր

Իմանալ ավելին

Արհեստական բանականությամբ բոտ

Ստացեք ամենատարբերվող կառուցվածքով բլոկներ ընդամենը մի քանի րոպեում և խնայեք Ձեր և Ձեր հաճախորդների ժամանակը։

Partners

Բոլորը մեկում eCommerce վահանակ

Օգտագործեք eCommerce գործիքները Ձեր ծառայությունները ներկայացնելու, վճարման և պատվերի կատարման սահուն փորձառություն ապահովելու և վաճառքի վերլուծությունների համար։

Analytics

Ամեն ինչ՝ Ձեր բիզնեսի հաջողության համար

support icon

Տեխնիկական աջակցում

Մենք պատրաստ ենք օգնել աշխատանքի ցանկացած փուլում։ Սկսեք աշխատանքը պարզ ուղեցույցներով և կառավարեք Ձեր հաշիվը սպասարկման անհատական աշխատակցի օգնությամբ։

white labelling icon

Սեփական բրենդինգի օգտագործում

Ucraft Next-ը կտրամադրի Ձեր սեփական բրենդով ներկայանալու հնարավորություն։ Ավելացրեք Ձեր լոգոն, կցեք դոմեյնը և ներգրավեք նոր հաճախորդներ։

sharing icon

Եկամտի բաշխում

Ծառայությունների գնացուցակը որոշում եք Դուք, և եկամուտը նույնպես Ձերն է։ Համագործակցության համար պետք է վճարել միայն փոքրիկ միջնորդավճար։

MG logo

Ucraft Next-ի համագործակցության ծրագիրը օգնեց էականորեն կրճատել ծախսած գումարն ու ժամանակը։ Մեզ հաջողվել է նվազեցնել կայքերի ստեղծման ժամանակը հինգ անգամ և ակնկալում ենք, որ կհաջողվի հասնել ավելի արագ արդյունքի։ Կարող ենք նշել, որ համագործակցության ընթացքում հաճախորդների 73%-ը մնացին մեզ հետ և շարունակեցին օգտագործել մեր առաջարկած ծառայությունները։

Մերլին Մայքլզ

Ծրագրերի մենեջեր և Գլխավոր դիզայներ, Mediagistic

Ավելին՝ շուտով

Վաճառեք կայքերի նմուշներ

Ստեղծեք կայքերի պատրաստի նմուշներ ցանկացած ոլորտի համար, ներկայացրեք այն Ucraft Next-ով և ստացեք եկամուտ ամեն օգտագործումից։

Ստեղծեք նոր հավելվածներ

Վաճառեք Ձեր ստեղծած հավելվածները, ավելացրեք դրանք մեր ինտեգրացիաների ցանկում և ստացեք եկամուտ Ucraft Next-ում ամեն նոր ինտեգրումից։

Build and Profit with NFT Marketplaces!

Launch an NFT marketplace with our cutting-edge builder. Attract artists and collectors, foster a unique community, and thrive in the booming world of digital art.

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դառնալ Ucraft Next-ի գործընկեր

Ucraft Next-ի Համագործակցության ծրագիրը նախատեսված է ֆրիլանսերների, վեբ դիզայներների, դիզայն և մարքեթինգային գործակալությունների համար։ Մենք առաջարկում ենք նաև լուծուներ վճարային համակարգերի և այլ պրովայդերների համար։

Ավելին, Համագործակցության ծրագիրը հարմար է նաև այն խոշոր կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ունենալ կայքերի ստեղծման սեփական հարթակ։

Ինչի՞ց կարող եմ սկսել, եթե ցանկանում եմ միանալ Համագործակցության ծրագրին։

Այցելեք Ucraft Next-ի կայք, ընտրեք Համագործակցության ծրագրի փաթեթներից որևէ մեկը և ստեղծեք Ձեր աշխատանքային հարթակը։ Այնուհետև ուսումնասիրեք գործիքները, ծանոթացեք հարթակի տրամադրած հնարավորություններին և առավելություններին, ընթերցեք անհրաժեշտ ուղեցույցները և զարգացրեք Ձեր սեփական բիզնեսը մեզ հետ։

Ինչպե՞ս կարող եմ վաստակել Համագործակցության ծրագրի միջոցով։

Դուք կարող եք ստանալ եկամուտ՝ ստեղծելով և վաճառելով ամենատարբեր կայքեր Ձեր հաճախորդների համար։ Հարթակը կարող եք օգտագործել սեփական բրենդինգով, անվամբ և պայմաններով։ Ամեն ինչ որոշում եք հենց Դուք։

Հնարավոր է նաև ստանալ եկամուտ ուղղորդված հաճախոդներից։ Կարող եք ստանալ Ձեր խորհրդով Ucraft Next-ի միացած յուրաքանչյուր օգտատիրոջ վճարումների շուրջ 10-20%-ը։

Ի՞նչ ծառայություններ կարող եմ մատուցել Համագործակցության ծրագրի միջոցով։

Դառնալով Ucraft Next-ի գործընկեր՝ Դուք կարող եք առաջարկել կայքերի և օնլայն խանութների ստեղծման, հոսթինգի, դիզայնի և այլ ծառայություններ։

Հարթակն ունի CRM համակարգ, որտեղ կարող եք հետևել Ձեր հաճախորդների ակտիվությանը, ինչպես նաև ներդրված վերլուծական գործիքներ՝ մի շարք օգտակար տվյալներով։

Արդյո՞ք կարող եմ միանալ Ucraft Next-ի Համագործակցության ծրագրին։

Մեր գործընկերը դառնալու համար հարկավոր է գրանցվել Համագործակցության ծրագրի էջում, ընտրել փաթեթ, ստեղծել հարթակ և զարգացնել այն՝ ընդլայնելով Ձեր և Ձեր հաճախորդների հնարավորությունները։

Սկսեք բիզնեսի նոր ճանապարհ մեզ հետ