Ստեղծեք NFT վաճառքի Ձեր հարթակը

Ներգրավեք արտիստների, NFT շուկայով հետաքրքրված մարդկանց և սկսեք Ձեր նախագիծը: Ձևավորեք հավատարիմ հետևորդների համայնք և ստացեք եկամուտ վաճառքից:

nft

Նոր հնարավորություններ NFT շուկայում

Դեմոյի հարցում ↗︎
crop icon

Խմբագրվող NFT խանութ

Ucraft Next-ն առաջարկում է պարզ կարգավորումներ և մանրամասն խմբագրում ցանկացած մեծության նախագծի և բիզնեսի համար:

dataflow icon

Նոր ինտեգրացիաներ և գործիքներ

Մենք տրամադրում ենք առաջադեմ NFT հարթակ ստեղծելու բացառիկ հնարավորություն, որոնք ներառում են NFT-ների ստեղծում, դրամապանակի (MetaMask, FastEx) և աճուրդի կարգավորում, ֆիլտրեր, որոնման գործիքներ և ավելին:

git merge icon

Գործողություններ մեկ վահանակից

Կառավարեք բոլոր գործողությունները մեկ հարթակից. գործիքները հնարավորություն են տալիս ամբողջությամբ խմբագրել և զարգացնել վաճառքի հարթակը:

Առավելություններ

Մեր հարթակն առաջարկում է մի շարք գործիքներ, որոնք թույլ կտան առանձնանալ շուկայում: Եթե ցանկանում եք ստանալ լրացուցիչ հնարավորություններ, ապա պետք է պարզապես կապ հաստատել մեր թիմի հետ:

Ներբեռնել ցանկը

Տվյալների պաշտպանության բարձր ստանդարտներ

Հաշվի առնելով տվյալների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանումը՝ հարթակների անվտանգությունը երաշխավորված է: Մեր DOS և DDOS պաշտպանությունն ապահովում է անխափան աշխատանք հարթակում:

Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ

Լիարժեք պաշտպանության համար կարող եք օգտատերերին տրամադրել լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են երկգործոն նույնականացումը, Recaptcha-ն և այլն:

Արագ աշխատանք և օպտիմալացված UX

Օգտատերերի հարմարավետության և Ձեր անխափան աշխատանքի համար մենք հնարավորինս օպտիմալացրել ենք UX-ը, նվազեցրել բեռնման և սպասման ժամանակը:

Հարթակների և սարքերի հարմարեցում

Տարբեր սարքերի և էկրանների համար խմբագրումների կարիք չկա։ Ձեր կայքի կառուցվածը և բոլոր էլեմենտներն ավտոմատ կհարմարեցվեն բոլոր չափերին համապատասխան։ Ucraft Next-ի հետ հնարավոր է հետևել խանութի աշխատաքին և կատարել գնում ցանկացած վայրից։

Խմբագրման պրոֆեսիոնալ գործիքներ

Եթե ցանկանում եք տպավորել հաճախորդներին և ներկայանալ հարմար և բազմաֆունկցիոնալ կայքով, ապա օգտագործեք բոլո անհրաժեշտ փոփոխությունները՝ հարմարեցնելով կայքը Ձեր բրենդին։

Տվյալների վերլուծություն

Ձեր բիզնեսի կայուն առաջխաղացումը մեզ համար կարևոր է։ Հարթակում կարող եք ոչ միայն հետևել վերլուծությունների և օգտագործել մարքեթինգային տարբեր գործիքներ, այլ նաև արագ կատարել անհրաժեշտ փոփոխություններ։

Որոնման և ֆիլտրերի հնարավորություն

Դասակարգեք Ձեր ներկայացրած NFT-ները, առանձնացրեք ամենապահանջված կամ ամենանոր նմուշները և օգնեք հաճախորդներին հեշտությամբ գտնել այն, ինչ փնտրում են։

Պարզեցված կառավարում

Կառավարման վահանակը կօգնի հետևել հարթակի աշխատանքին, հաճախորդների տվյալներին և արագ գտնել անհրաժեշտ լրացուցիչ գործիքները։

Վստահելի բոլոր գործընկերների համար

«Զրոյից հարթակի ստեղծումը հսկայական աշխատանք է պահանջում: Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ հոսթինգ, ինտեգրացիաներ, իրավական և այլ կարգավորումներ: Մեզ համար կարևոր էր աշխատանքը Ucraft Next-ի հետ, քանի որ այն հնարավորություն տվեց գործածել այն բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ էին կարճ ժամանակում պրոֆեսիոնալ հարթակ ունենալու համար»:

Ստեփան Հարությունյան,

FTNFT կազմակերպության Product Owner

nft iamge

Սկսեք ճանապարհը NFT աշխարհում Ucraft Next-ի հետ

Ձևավորեք տարբերվող համայնք՝ օգտագործելով մեր հնարավորությունները