UCRAFT NEXT-Ի ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

UCRAFT Next-ը հավաքում է Օգտատերերի որոշ Անձնական տվյալներ:

Կարող են կիրառվել պաշտպանության տարբեր միջոցներ, և, հետևաբար, ավելի լայն չափորոշիչներ կարող են կիրառվել որոշ Օգտատերերի նկատմամբ: Պաշտպանության չափանիշների մասին ավելին իմանալու համար կարող եք ուսումնասիրել սույն փաստաթղթի համապատասխան բաժինը:

Սույն փաստաթուղթը կարող է տպագրվել հղում կատարելու համար՝ օգտագործելով տպելու հրամանը ցանկացած բրաուզերի կարգավորումներում:

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԵՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ucraft ՍՊԸ Հայաստան, Երևան, Գարեգին Հովսեփյան 32/6

Սեփականատիրոջ էլ․ փոստ՝ support@ucraft.com

ՀԱՎԱՔՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

UCRAFT Next-ի կամ երրորդ կողմից հավաքվող Անձնական տվյլաները կարող են ներառել թրեքերներ, օգտագործման տարբեր տվյալներ, անուն, ազգանուն, էլ․ փոստի հասցե, կազմակերպության անուն, աշխարհագրական դիրք, կայքի հասցե, գաղնաբառեր, UUID (Universally unique identifier), հարցերի պատասխաններ, քլիքներ, մկնինկի և ստեղնաշարի գործողություններ:

Հավաքված Անձնական Տվյալների յուրաքանչյուր տեսակի վերաբերյալ ամբողջական մանրամասները ներկայացված են սույն Գաղտնիության քաղաքականության համապատասխան բաժիններում կամ Տվյալների հավաքագրումից առաջ ցուցադրված հատուկ բացատրական տեքստերով: Անձնական տվյալները կարող են տրամադրվել Օգտատիրոջ կողմից կամ, որոշ օգտագործման տվյալների դեպքում, ավտոմատ հավաքվել Ծառայությունից օգտվելու ընթացքում: Եթե այլ կերպ սահմանված չէ, UCRAFT Next-ի կողմից պահանջվող բոլոր Տվյալները պարտադիր են, և դրանք չտրամադրելու դեպքում UCRAFT Next-ի կողմից ծառայությունների պատշաճ մատուցումը կարող է անհնարին դառնալ: Այն դեպքերում, երբ UCRAFT Next-ը հատուկ նշում է, որ որոշ Տվյալներ պարտադիր չեն, Օգտատերերն ազատ են չտրամադրել դրանք՝ առանց Ծառայության հետևանքների և խոչնդոտների։ Այն Օգտատերերը, որոնք տեղյակ չեն, թե որ Անձնական տվյալների տրամադրումն է պարտադիր, կարող են կապ հաստատել Սեփականատիրոջ հետ։ UCRAFT Next-ի կամ UCRAFT Next-ի կողմից օգտագործվող երրորդ կողմի ծառայությունների սեփականատերերի կողմից Cookie-ների կամ այլ հետևող գործիքների ցանկացած օգտագործում ծառայում է Օգտատիրոջ պահանջած Ծառայությունը պատշաճ մատուցելու նպատակին, ի լրումն սույն փաստաթղթում և Cookie-ների քաղաքականության մեջ նկարագրված այլ նպատակների։

Օգտատերերը պատասխանատու են երրորդ կողմից տրամադրված բովանդակության համար և հաստատում են, որ ունեն երրորդ կողմի համաձայնությունը՝ տվյալան բովանդակությունը Սեփականատիրոջը տրամադրելու համար։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ

ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Սեփականատերը ձեռնարկում է համապատասխան անվտանգության միջոցներ՝ կանխելու Տվյալների չարտոնված մուտքը, բացահայտումը, փոփոխումը և/կամ ոչնչացումը: Տվյալների մշակումն իրականացվում է համակարգիչների և/կամ այլ համապատասխան գործիքների միջոցով՝ կազմակերպչական, իրավական և այլ կանոնների խստիվ պահպանմամբ։ Որոշ դեպքերում տվյալները կարող են հասանելի լինել ոչ միայն Սեփականատիրոջն, այլ նաև UCRAFT Next-ի կամ երրորդ կողմից Տվյալների մշակման պատասխանատու նշանակված, հատու գործառույթ իրականացնող մարդկանց կամ կազմակերպություններին (վաճառքի, մարքեթինգի, իրավական գործընթացների պատասխանատուներ, պրովայդերներ, տեխնիկական սպասարկման թիմեր, գործակալություններ և այլն)։ Սույն անհատների/կազմակերպությունների թարմացված ցանկը կարելի է ցանկացած ժամանակ ստանալ Սեփականատիրոջից։

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ

Սեփականատերը կարող է հավաքել և մշակել Օգտատերերի անձնական տվյալները, եթե՝

  • Օգտատերերը տվել են իրենց համաձայնությունը մեկ կամ մի քանի հստակ նպատակների համար: Նշում. ըստ որոշ իրավական կարգավորումների՝ Սեփականատիրոջը կարող է թույլատրվել մշակել Անձնական Տվյալները, քանի դեռ Օգտատերը չի առարկում («հրաժարվում»), առանց համաձայնության կամ որևէ այլ իրավական հիմքի: Սա, սակայն, չի կիրառվում, երբ Անձնական տվյալների մշակումը ենթակա է տվյալների պաշտպանության եվրոպական օրենսդրությանը,
  • Տվյալների տրամադրումն անհրաժեշտ է Օգտատիրոջ հետ համաձայնագրի կատարման և/կամ նրա ցանկացած նախապայմանագրային պարտավորությունների համար,
  • մշակումն անհրաժեշտ է իրավական պարտավորությանը համապատասխանելու համար, որին ենթակա է Սեփականատերը,
  • մշակումը կապված է մի առաջադրանքի հետ, որն իրականացվում է հանրային շահերից ելնելով կամ Սեփականատիրոջը վերապահված պաշտոնական լիազորություններ իրականացնելիս,
  • մշակումն անհրաժեշտ է Սեփականատիրոջ կամ երրորդ անձի կողմից հետապնդվող օրինական շահերի նպատակների համար:

Ամեն դեպքում, Սեփականատերը սիրով կօգնի հստակեցնել կոնկրետ իրավական հիմքը, որը վերաբերում է մշակմանը, և, մասնավորապես, արդյոք Անձնական տվյալների տրամադրումը օրինական կամ պայմանագրային պահանջ է, թե՞ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ պահանջ:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ

Անձնական տվյալները մշակվում են Սեփականատիրոջ գրասենյակում կամ ցանկացած այլ վայրում, որտեղ տեղակայված են կողմերը: Կախված Օգտատիրոջ գտնվելու վայրից՝ տվյալների փոխանցումը կարող է ներառել դրանց տեղափոխումը մեկ այլ երկիր: Այս գործընթացների և գտնվելու վայրի առանձնահատկությունների մասին ավելին իմանալու համար Օգտատերերը կարող են կարդալ սույն փաստաթղթի համապատասխան բաժինը:

Եթե կիրառելի են պաշտպանության ավելի լայն չափորոշիչներ, Օգտատերերը նաև իրավունք ունեն իմանալու Տվյալների փոխանցման իրավական հիմքերի մասին Եվրոպական միությունից դուրս գտնվող երկիր կամ որևէ միջազգային կազմակերպություն, որը կառավարվում է միջազգային հանրային իրավունքով կամ ստեղծված է երկու կամ ավելի երկրների կողմից, օրինակ՝ ՄԱԿ-ի կողմից, ինչպես նաև Սեփականատիրոջ կողմից ձեռնարկված անվտանգության միջոցների մասին՝ իրենց Տվյալները պաշտպանելու համար: Եթե որևէ նման փոխանցում տեղի ունենա, Օգտատերերը կարող են ավելին իմանալ՝ ստուգելով այս փաստաթղթի համապատասխան բաժինները կամ դիմել Սեփականատիրոջը՝ օգտագործելով կոնտակտային բաժնում առկա տեղեկատվությունը:

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏ

  • Անձնական տվյալները պետք է մշակվեն և պահպանվեն այնքան ժամանակ, որքան պահանջվում է այն նպատակով, որի համար դրանք հավաքվել են:

Հետևաբար՝

  • Սեփականատիրոջ և Օգտատիրոջ միջև պայմանագրի կատարման հետ կապված նպատակների համար հավաքագրված անձնական տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի պայմանագիրն ամբողջությամբ չի իրականացվել:
  • Սեփականատիրոջ օրինական շահերի համար հավաքագրված անձնական տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար: Օգտատերերը կարող են կոնկրետ տեղեկություններ գտնել Սեփականատիրոջ կողմից հետապնդվող օրինական շահերի վերաբերյալ սույն փաստաթղթի համապատասխան բաժիններում կամ դիմելով Սեփականատիրոջը:

Սեփականատիրոջը կարող է թույլատրվել ավելի երկար պահպանել Անձնական Տվյալները, երբ Օգտատերը համաձայնություն է տվել նման մշակմանը, քանի դեռ այդպիսի համաձայնությունը հետ չի վերցվել: Ավելին, Սեփականատերը կարող է պարտավորվել պահպանել Անձնական Տվյալները ավելի երկար ժամկետով, երբ դա պահանջվում է օրինական պարտավորության կատարման համար կամ լիազոր մարմնի հանձնարարությամբ: Պահպանման ժամկետի ավարտից հետո Անձնական տվյալները կջնջվեն: Հետևաբար, մուտքի իրավունքը, ջնջման իրավունքը, ուղղման իրավունքը և տվյալների տեղափոխելիության իրավունքը չեն կարող կիրառվել պահպանման ժամկետի ավարտից հետո:

ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Օգտատիրոջ վերաբերյալ տվյալները հավաքվում են, որպեսզի Սեփականատիրոջը թույլ տրվի տրամադրել իր Ծառայությունը, կատարել իր օրինական պարտավորությունները, արձագանքել հարկադիր կատարման պահանջներին, պաշտպանել իր իրավունքներն ու շահերը (կամ իր Օգտատերերի կամ երրորդ անձանց), հայտնաբերել ցանկացած չարամիտ կամ խարդախ գործունեություն, ինչպես նաև հետևյալը. hարթակի ծառայություններ և հոսթինգ, վճարումների կառավարում, գրանցում և նույնականացում, որն ուղղակիորեն տրամադրվում է UCRAFT-ի կողմից, Բովանդակության մեկնաբանում, գրանցում և նույնականացում, տեղակայման վրա հիմնված հաղորդակցություններ, վերամարքեթինգ և վարքագծային թիրախավորում, վերլուծություն, արտաքին հարթակներից բովանդակության ցուցադրում, բովանդակության կատարողականի և առանձնահատկությունների փորձարկում (A/ B թեստավորում), պաշտպանություն սպամից, թեգերի կառավարում, ջերմային քարտեզագրում և նիստերի ձայնագրում, տվյալների հավաքագրման և առցանց հարցումների կառավարում, օգտատերերի տվյալների բազայի կառավարում, օգտատիրոջ հետ կապ, սոցիալական գործառույթներ, փոխազդեցություն արտաքին սոցիալական ցանցերի և հարթակների հետ և երրորդ կողմի հաշիվների հասանելիություն:

Յուրաքանչյուր նպատակի համար օգտագործվող Անձնական տվյալների մասին մանրամասն տեղեկատվության համար Օգտագործողը կարող են կարդալ սույն փաստաթղթի համապատասխան բաժինը:

UCRAFT NEXT-Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ FACEBOOK-ՈՒՄ

UCRAFT Next-ը կարող է խնդրել որոշ թույլտվություններ Facebook-ից, որոնք թույլ կտան ստանալ օգտագործման տարբեր տվյալներ Օգտատիրոջ հաշվից։ Այս ծառայությունը UCRAFT Next-ին թույլ է տալիս կապվել Facebook-ում Օգտատիրոջ անձնական հաշվին:

Հետևյալ թույլտվությունների մասին ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ Facebook-ի Գաղտնիության քաղաքականությանն ու Թույլտվությունների մասին համապատասխան էջին։

Պահանջվում են հետևյալ թույտվությունները՝

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Այս գործառույթը լռելյայն ներառում է Օգտատիրոջ որոշակի տվյալներ, ինչպիսիք են անձնագրի համարը, անունը, ազգանունը, նկարը, սեռը և դրանց աշխարհագրական դիրքը: Օգտատիրոջ որոշակի կապեր, օրինակ՝ Ընկերները, նույնպես հասանելի են: Եթե Օգտատերը իր մասին տեղեկությունը հանրային է դարձրել, ապա հնարավոր կլինի ստանալ ավելի շատ տվյալներ։

ՄՈՒՏՔ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԷՋԵՐԻ ՑԱՆԿ

Տրամադրում է մուտք Օգտատիրոջ կողմից կառավարվող էջերի ցանկ։

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Տրամադրում է Օգտատիրոջ կողմից Facebook սոցցանցում նշված քաղաքի անունը։

ՄՈՒՏՔ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Տրամադրում է մուտք Օգտատիրոջ գրառումներին։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Անձնական տվյալները հավաքվում են հետևյալ նպատակներով՝ օգտագործելով թվարկված ծառայությունները։

ՄՈՒՏՔ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԱՇԻՎՆԵՐ

Ծառայության այս տեսակը UCRAFT Next-ին թույլ է տալիս տեսնել երրորդ կողմի ծառայության միջոցով գրանցված հաշվի տվյալները և օգտագործել դրանք։ Այս ծառայություններն ինքնաբերաբար չեն ակտիվանում և պահանջում են Օգտատիրոջ կողմից թույլտվություն:

ՄՈՒՏՔ FACEBOOK-Ի ՀԱՇԻՎ (META PLATFORMS INC.)

Այս ծառայությունը UCRAFT Next-ին թույլ է տալիս կապվել Facebook-ում Օգտատիրոջ անձնական հաշվին:

Թույլտվություններ՝ կառավարվող էջերի ցանկ, աշխարհագրական դիրք, մուտք օգտատիրոջ գրառումներին:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՄՈՒՏՔ TWITTER-Ի ՀԱՇԻՎ (TWITTER INC.)

Այս ծառայությունը UCRAFT Next-ին թույլ է տալիս կապվել Twitter-ում Օգտատիրոջ անձնական հաշվին:

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՄՈՒՏՔ LINKEDIN-Ի ՀԱՇԻՎ (LINKEDIN CORPORATION)

Այս ծառայությունը UCRAFT Next-ին թույլ է տալիս կապվել LinkedIn-ում Օգտատիրոջ անձնական հաշվին:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս ծառայությունները Սեփականատիրոջը թույլ են տալիս հետևել և վերլուծել հաճախորդների վարքը, հաճախելիությունը և ակտիվությունը։

GOOGLE ANALYTICS (GOOGLE ՍՊԸ)

Google Analytics-ը վերլուծական ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի (Google) կողմից։ Google-ն օգտագործում է տվյալներ, որոնք թույլ են տալիս հասկանալ և վերլուծել UCRAFT Next-ի օգտագործումը, պատրասստել հաշվետվություններ և կիսվել դրանցով Google-ի այլ ծառայությունների հետ։

Google-ը կարող է օգտագործել Անձնական տվյալները՝ սեփական գովազդային ցանցի գովազդն ըստ Օգտատիրոջ հետաքրքրությունների ցուցադրելու համար:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի:

MIXPANEL (MIXPANEL)

MixPane-ը վերլուծական ծառայություն է՝ տրամադրված Mixpanel Inc.-ի կողմից:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի:

YANDEX METRICA (YANDEX ՍՊԸ)

Yandex Metrica-ն վերլուծական և գործողությունների քարտեզագրման ծառայություն է՝ տրամադրված YANDEX ՍՊԸ-ի կողմից: Yandex Metrica-ն օգտագործվում է UCRAFT Next-ում Օգտատերերի կողմից ամենադիտելի և հետաքրքիր հատվածները վերլուծելու համար:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Ռուսաստանի Դաշնություն։ Գաղտնիության քաղաքականություն։

ԿԱՊ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԵՏ

ԷԼ․ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆԵՐ ԵՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (UCRAFT NEXT)

Գրանցվելով էլ․ փոտի հասցեների ցանկում կամ բաժանորդագրվելով նորությունների պարբերական թարմացմանը՝ Օգտատիրոջ էլ․ փոստի հասցեն ներառվում է հատուկ առաջարկների կամ գովազդների մասին ծանուցում ստացող հասցեների ցանկում։ Օգտատիրոջ էլ․ փոստի հասցեն կարող է ներառվել այս ցանկում՝ UCRAFT Next-ում գրանցվելու կամ գնումներ կատարելու արդյունքում։

Մշակվող անձնական տվյալներ՝ երկիր, էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Մեկնաբանելու հնարավորությամբ ծառայությունները Օգտատերերին թույլ են տալիս թողնել մեկնաբանություններ UCRAFT Next-ում տրամադրված բովանդակությանը: Սեփականատիրոջ սահմանած կարգավորումներից կախված՝ Օգտատերերը կարող է թողնել նաև անանուն մեկնաբանություն: Եթե Օգտատիրոջ տրամադրած տվյալներում ներառված է նաև էլ. փոստի հասցեն, ապա այն կարող է օգտագործվել մեկնաբանությունների վերաբերյալ ծանուցումների համար: Օգտատերերը պատասխանատու են իրենց մեկնաբանությունների բովանդակության համար: Եթե երրորդ կողմի կողմից տրամադրվող մեկնաբանման ծառայությունը ակտիվացված է, այն կարող է հավաքել կցված էջերում հաճախելիության մասին տվյալներ, նույնիսկ եթե Օգտատերերը չեն օգտագործում մեկնաբանման ծառայությունը:

DISQUS (DISQUS)

Disqus-ը ստողծված բովանդակության վերաջբերյալ մեկնաբանությունների և քննարկման հարթակ է, որը UCRAFT Next-ին հնարավորություն է տալիս ավելացնել մեկնաբանությունների հնարավորություն ցանկացած բովանդակության համար:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տարբեր տվյալներ, որոնք ներառված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵՒ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ (A/B ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ)

Այս բաժնում պարունակվող ծառայությունները թույլ են տալիս Սեփականատիրոջը հետևել և վերլուծել Օգտատիրոջ արձագանքը հաճախելիության վերաբերյալ կամ վարքը՝ UCRAFT Next-ի կառուցվածքի, տեքստի կամ որևէ այլ բովանդակության փոփոխությունների վերաբերյալ:

GOOGLE OPTIMIZE (GOOGLE ՍՊԸ)

Google Optimize-ը A/B թեստավորման ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից:

Google-ը կարող է օգտագործել Անձնական տվյալները՝ սեփական գովազդային ցանցի գովազդն ըստ Օգտատիրոջ հետաքրքրությունների ցուցադրելու համար:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եթե այլ կերպ սահմանված չէ, UCRAFT Next-ն ընդունում է վճարումներ կրեդիտ քարտի, բանկային փոխանցման կամ այլ վճարային համակարգերի միջոցով։ Հիմնականում և/կամ եթե այլ բան նախատեսված չէ, Օգտատերերը պետք է տրամադրեն համապատասխան տվյալներ ուղիղ վճարման ծառայությանը։ UCRAFT Next-ը ներգրավված չէ նման տեղեկատվության հավաքագրման և մշակման մեջ և ստանում է միայն ծանուցում վճարման կատարման կամ ձախողման մասին։

BRAINTREE (PAYPAL ՍՊԸ)

Braintree-ն ծառայություն է, որը UCRAFT Next-ին թույլ է տալիս միանալ Օգտատիրոջ՝ Facebook սոցցանցում գրանցված հաշվին, որը տրամադրում է Facebook Inc.-ը:

Թույլտվություններ՝ կառավարվող էջերի ցանկ, աշխարհագրական դիրք, մուտք օգտատիրոջ գրառումներին:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

PAYPAL (PAYPAL ՍՊԸ)

PayPal-ը PayPal Inc.-ի կողմից տրամադրվող վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս Օգտատերերին կատարել առցանց վճարումներ:

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն:

Գործունեության վայր՝ տես PayPal-ի Գաղտնիության քաղաքականությունը։

STRIPE (STRIPE INC.)

Stripe-ը վճարային ծառայություն է՝ տրամադրված Stripe Inc.-ի կողմից:

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս անմիջապես UCRAFT Next-ի էջերից դիտել բովանդակություն արտաքին հարթակներից և օգտագործել դրանք:

Ծառայության այս տեսակը կարող է հավաքել հաճախելիության տվյալներ որոշակի էջերից, նույնիսկ եթե Օգտատերը չի օգտագործում դրանք։

GOOGLE FONTS (GOOGLE ՍՊԸ)

Google Fonts-ը տառատեսակների վիզուալիզացիայի ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից, որը թույլ է տալիս UCRAFT Next-ին իր էջերում օգտագործել նման բովանդակություն:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

YOUTUBE ՎԻԴԵՈ ՎԻԴՋԵԹ (GOOGLE ՍՊԸ)

YouTube-ը վիդեոբովանդակության վիզուալիզացիայի ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից, որը թույլ է տալիս UCRAFT Next-ին իր էջերում օգտագործել նման բովանդակություն:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԵՒ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս փոխազդեցություն անմիջապես UCRAFT Next-ի էջերից սոցցանցերի և այլ հարթակների հետ։ UCRAFT Next-ի միջոցով ստացված տեղեկությունը համապատասխանում է տվյալ սոցցանցում Օգտատիրոջ գաղտնիության կարգավարումներին։

Ծառայության այս տեսակը կարող է հավաքել հաճախելիության տվյալներ որոշակի էջերից, նույնիսկ եթե Օգտատերը չի օգտագործում դրանք։ Խորհուրդ է տրվում դուրս գալ համապատասխան ծառայություններից՝ համոզվելու համար, որ UCRAFT Next-ում օգտագործված տվյալներն այլևս կապված չեն Օգտատիրոջ հաշվին:

TWITTER-Ի ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՒ ՎԻԴՋԵԹԵՐ (TWITTER INC.)

Twitter-ի հրապարակման կոճակը և վիդջեթները ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել սոցցանցի հետ, որը տրամադրվում է Twitter Inc.-ի կողմից:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ ԵՒ ՄՈՒՏՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Գործողությունների քարտեզագրման ծառայություններն օգտագործվում են UCRAFT Next-ի այն տարածքները ցուցադրելու համար, որոնց հետ օգտատերերն առավել հաճախ են շփվում: Սա ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում հետաքրքրության կետերը: Այս ծառայությունները հնարավորություն են տալիս վերահսկել և վերլուծել վեբ տրաֆիկը և հետևել Օգտատիրոջ վարքագծին:

Այս ծառայություններից որոշները կարող են պահպանել մուտքերը և դրանք հասանելի դարձնել հետագա տեսողական վերլուծության համար։

HOTJAR (HOTJAR LTD.)

Hotjar-ը մուտքերի պահպանման և գործողությունների քարտեզագրման ծառայություն է՝ տրամադրված Hotjar Ltd-ի կողմից: Hotjar-ը հարգում է «Չհետևել» նշանները: Սա նշանակում է, որ բրաուզերի կոդը կարող է չհավաքել Օգտատիրոջ որևէ տվյալ: Այս հնարավորությունը հասանելի է բոլոր մեծ բրաուզերներում: Այստեղ կարող եք ծանոթանալ Hotjar-ի կարգավարումներին:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տարբեր տվյալներ, որոնք ներառված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Մալթա։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՒ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ծառայությունների այս տեսակը UCRAFT Next-ին թույլ է տալիս կառավարել ձևաթղթերի և հարցումների ստեղծումը և վերլուծությունը՝ պատասխանող Օգտատերերի պատասխանները և տվյալները հավաքելու, պահպանելու և վերօգտագործելու նպատակով: Պահանջվող Անձնական տվյալների ցանկը կախված է համապատասխան ծառայության հարցման համար անհրաժեշտ տեղեկությունից։

Այս ծառայությունները կարող են ինտեգրել մի շարք երրորդ կողմի ծառայություններ՝ Սեփականատիրոջը տվյալների մշակման հնարավորություն տրամադրելու նպատակով։ Օրինակ՝ Սեփականատերը կարող է կառավարել կոնտակները, ուղարկել նամակներ, ստանալ վերլուծություն և ստեղծել գովազդներ։

HOTJAR SURVEYS (HOTJAR LTD.)

Hotjar surveys-ը հարցումների ստեղծման և տվյալների հավաքագրման ծառայություն է՝ տրամադրված Hotjar Ltd․-ի կողմից։

Hotjar surveys-ը կարող է օգտագործել cookie-ներ՝ Օգտատերերի վարքին հետևելու համար։ Օգտատերերը կարող են հրաժարվել այդ գործառույթից՝ Hotjar surveys-ի համապատասխան էջում։ Hotjar surveys-ը հարգում է «Չհետևել» հնարավորությունը, որը հասանելի է գրեթե բոլոր բրաուզերներում։ Եթե այն լռելյայն ակտիվացված է, ապա Օգտատերը ստանում է զգուշացում։ Բրաուզերներում «Չհետևել» հնարավորության մասին ավելի իմանալ կարելի է այստեղ։

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն:

Գործունեության վայր՝ Մալթա։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի։

TYPEFORM (TYPEFORM ՍՊԸ)

Typeform-ը գրանցման ձևերի ստեղծման և տվյալների հավաքագրման հարթակ է՝ տրամադրված TYPEFORM ՍՊԸ-ի կողմից։

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, երկիր:

Գործունեության վայր՝ Իսպանիա։ Գաղտնիության քաղաքականություն։

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔ (UCRAFT NEXT)

UCRAFT Next-ը կարող է հավաքել, օգտագործել և կիսել Օգտատիրոջ գտնվելու վայրի տվյալները՝ տեղադրության վրա հիմնված ծառայություններ տրամադրելու համար:

Բրաուզերների և սարքերի մեծ մասը լռելյայն տրամադրում են այս գործառույթից հրաժարվելու հնարավորություն։ Եթե տրվել է հստակ թույլտվություն, ապա UCRAFT Next-ը կարող է հետևել Օգտատիրոջ գտնվելու վայրին։

Մշակվող անձնական տվյալներ՝ աշխարհագրական դիրք:

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Գրանցվելով կամ հաստատելով հաշիվը՝ Օգտատերերը UCRAFT Next տալիս են նույնականացման և ծառայությունների մուտքի թույլտվություն։ Կախված ստորև նկարագրվածից՝ երրորդ կողմերը կարող են տրամադրել գրանցման և նույնականացման ծառայություններ: Այս դեպքում UCRAFT Next-ը կարող է ստանալ որոշ Տվյալներ, որոնք պահվում են տվյալ ծառայությունների կողմից՝ գրանցման կամ նույնականացման նպատակով: Ստորև ներկայացված ծառայություններից որոշները կարող են նաև հավաքել Անձնական տվյալներ թիրախավորման նպատակով։ Ավելին իմանալու համար խնդրում ենք մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր ծառայության նկարագրությանը:

FACEBOOK AUTHENTICATION (META PLATFORMS, INC.)

Facebook Authentication-ը գրանցման և նույնականացման ծառայություն է՝ տրամադրված Meta Platforms-ի կողմից և կցված Facebook սոցցանցին։

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տարբեր տվյալներ, որոնք ներառված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

GOOGLE OAUTH (GOOGLE ՍՊԸ)

Google OAuth-ը գրանցման և նույնականացման ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից և կցված Google ցանցին.

Մշակվող անձնական տվյալներ՝ օգտագործման տարբեր տվյալներ, որոնք ներառված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

INSTAGRAM AUTHENTICATION (META PLATFORMS, INC.)

Instagram Authentication-ը գրանցման և նույնականացման ծառայություն է՝ տրամադրված Meta Platforms-ի կողմից և կցված Instagram սոցցանցին։

Մշակվող անձնական տվյալներ՝ օգտագործման տարբեր տվյալներ, որոնք ներառված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՀԱՐԹԱԿՆԵՐ ԵՒ ՀՈՍԹԻՆԳ

Այս ծառայությունները նպատակ ունեն տրամադրել հոսթինգ և գործարկման հնարավորություններ UCRAFT Next-ին։ Նման հարթակները Սեփականատիրոջը տրամադրում են գործիքների լայն տեսականի, որոնք ենթադրում են Անձնական տվյալների հավաքագրում և մշակում, օրինակ՝ վերլուծություն, օգտատերերի գրանցում, մեկնաբանություններ, տվյալների կառավարում, էլեկտրոնային առևտուր, վճարումների հնարավորություն, որոնք ենթադրում են Անձնական տվյալների հավաքագրում և մշակում: Այս ծառայություններից որոշներն աշխատում են աշխարհագրորեն բաշխված սերվերների միջոցով, ինչը դժվարացնում է Անձնական տվյալների իրական գտնվելու վայրի հայտնաբերումը:

UCRAFT (ՅՈՒՔՐԱՖԹ ՍՊԸ)

Ucraft-ը հարթակ է, որը թույլ է տալիս Սեփականատիրոջը ստեղծել և կառավարել UCRAFT Next-ը՝ տրամադրված Soft Construct ՍՊԸ-ի կողմից։ Ucraft-ը հեշտությամբ կառավարվում է և կարող է ստեղծել հազարավոր բլոգներ, օնլայն խանութներ և պարզապես կայքեր։

Մշակվող անձնական տվյալներ՝ քաղաք, երկիր, անուն, ազգանուն, կազմակերպության անուն, էլ. փոստի հասցե, նկար, գաղտնաբառեր, թրեքերներ և օգտագործման տարբեր տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՎԵՐԱԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՒ ՎԱՐՔԱՅԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս UCRAFT Next-ին և նրա գործընկերներին տեղեկացնել, օպտիմալացնել և մատուցել գովազդ՝ հիմնվելով Օգտատիրոջ կողմից UCRAFT Next-ի նախկին օգտագործման վրա:

Այս գործունեությանը նպաստում են Օգտագործման տվյալները: Օգտագործելով թրեքերները՝ տեղեկատվություն հավաքելու համար, որն այնուհետև փոխանցվում է այն գործընկերներին, որոնք կառավարում են վերամարքեթինգի և վարքագծային թիրախավորման գործունեությունը: Որոշ ծառայություններ առաջարկում են վերաթիրախավորման տարբերակ՝ հիմնված էլ. հասցեների ցուցակների վրա:

Այսպիսի ծառայությունները հաճախ առաջարկում են թրեքինգից հրաժարվելու հարավորություն: Ի լրումն ստորև ներկայացված՝ նշված կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրամադրվող հնարավորությունների, Օգտատերերը կարող են ծանոթանալ թրեքերներից ամբողջությամբ հրաժարվելու մասին սույն փաստաթղթի «Ինչպես հրաժարվել հետաքրքրությունների վրա հիմնված գովազդից» բաժնում:

GOOGLE ADS REMARKETING (GOOGLE ՍՊԸ)

Google Ads Remarketing-ը վերաթիրախավորման և վարքագծային թիրախավորման ծառայություն է, որը կապում է UCRAFT Next-ի գործունեությունը Google Ads գովազդային ցանցի և DoubleClick Cookie-ի հետ՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից:

Google-ի կողմից տվյալների օգտագործումը հասկանալու համար ծանոթացեք Google-ի՝ գործընկերների քաղաքականության հետ:

Օգտատերերը կարող են հրաժարվել Google-ի կողմից գովազդի անհատականացման համար Թրեքերներիի օգտագործումից՝ Google-ի գովազդի կարգավորումներում։

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։ Ընտրովի:

ԳՐԱՆՑՈՒՄ ԵՒ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ UCRAFT NEXT-Ի ԿՈՂՄԻՑ

Գրանցվելով կամ հաստատելով հաշիվը՝ Օգտատերերը UCRAFT Next տալիս են նույնականացման և ծառայությունների մուտքի թույլտվություն։ Անձնական տվյալները հավաքվում և մշակվում են բացառապես գրանցման և նույնականացման նպատակով։ Տվյալներն անհրաժեշտ են Օգտատերերի կողմից պահանջվող Ծառայության մատուցման համար։

ՈՒՂԻՂ ԳՐԱՆՑՈՒՄ (UCRAFT NEXT)

Օգտատերը գրանցվում է՝ լրացնելով գրանցման ձևը և Անձնական տվյալները տրամադրելով անմիջապես UCRAFT Next-ին:

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ փոստի հասցե, անուն, ազգանուն, գաղտնաբառեր:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՄԵՐԻՑ

Ծառայությունների այս տեսակը վերլուծում է UCRAFT Next-ի հաճախելիությունը (հաճախ ներգրավելով Օգտատերերի անձնական տվյալներ)՝ նպատակ ունենալով զտել սպամ համարվող մուտքերը, նամակներն ու բովանդակությունը։

GOOGLE RECAPTCHA (GOOGLE ՍՊԸ)

Google reCAPTCHA-ն սպամներից պաշտպանության ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից։

reCAPTCHA-ի օգտագործման պայմանները սահմանված են Google-ի օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը:

Մշակվող անձնական տվյալներ՝ հարցերի պատասխաններ, քլիքներ, մկնիկի և ստեղնաշարի գործողություններ, շատ դիտված հատվածներ, թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՇԻՎ (UCRAFT NEXT)

Օգտատերերը կարող են ունենալ հանրային տեսանելիության հաշիվներ, որոնք կարող են դիտվել այլ Օգտատերերի կողմից։ Ի լրումն տրամադրված որոշ անձնական տվյալների, այս հաշիվները կարող են պարունակել նաև UCRAFT Next-ում Օգտատիրոջ որոշակի գործողություններ։

Մշակվող անձնական տվյալներ՝ քաղաք, անուն, ազգանուն, նկար, օգտատիրոջ անուն:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս Սեփականատիրոջը ստեղծել Օգտատերերի անհատական հաշիվներ՝ հետևելով նրանց քայլերին վերուծական ծառայությունների օգնությամբ և հավաքելով Օգտատիրոջ կողմից UCRAFT Next-ին տրամադրված տվյալներ (էլ․ փոստի հասցե, անուն և այլն)։ Այս տվյալները կարող են նաև համապատասխանել Օգտատիրոջ հանրային հաշվի տվյալներին և օգտագործվել UCRAFT Next-ի ծառայությունների բարելավման նպատակով։ Այս ծառայություններից որոշները կարող են նաև հնարավորություն տալ Օգտատերերին ուղարկել հատուկ նշանակության հաղորդագրություններ, օրինակ՝ նամակներ՝ հիմնված UCRAFT Next-ում կատարված որոշակի գործողությունների վրա:

INTERCOM (INTERCOM INC.)

Intercom-ը Օգտատերերի տվյալների կառավարման ծառայություն է՝ տրամադրված Intercom Inc.-ի կողմից։

Intercom-ը կարող է նաև օգտագործվել որպես հաղորդակցման միջոց՝ էլ. փոստի կամ UCRAFT Next-ի միջոցով: Intercom Messenger-ը կարող է օգտագործել թրեքերներ՝ Օգտատերերի վարքն ուսումնասիրելու համար:

Մշակվող անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, UUID (Universally unique identifier), թրեքերներ և օգտագործման տարբեր տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ԹԵԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ծառայությունների այս տեսակն օգնում է Սեփականատիրոջը կենտրոնացված ձևով կառավարել UCRAFT Next-ում անհրաժեշտ թեգերը և կոդերը:

Արդյունքում՝ Օգտատերերի տվյալները մուտք են գործում ծառայություն և հանգեցնում են դրանց պահպանմանը։

GOOGLE TAG MANAGER (GOOGLE ՍՊԸ)

Google Tag Manager-ը թեգերի կառավարման ծառայություն է՝ տրամադրված Google ՍՊԸ-ի կողմից:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ։

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

SEGMENT (SEGMENT INC.)

Segment-ը թեգերի կառավարման ծառայություն է՝ տրամադրված Segment.io-ի կողմից:

Մշակվող անձնական տվյալներ՝ թրեքերներ և օգտագործման տվյալներ:

Գործունեության վայր՝ Միացյալ Նահանգներ։ Գաղտնիության քաղաքականություն։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԳՈՎԱԶԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի լրումն սույն փաստաթղթում թվարկված ծառայությունների կողմից տրամադրված հրաժարվելու հնարավորություններին, Օգտատերերը կարող են իմանալ ավելին հետաքրքրության վրա հիմնված գովազդից հրաժարվելու մասին՝ Cookie-ների քաղաքականության համապատասխան բաժնում:

ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Օգտատերերը կարող են օգտվել Սեփականատիրոջ կողմից մշակվող Տվյալների հետ կապված իրենց համապատասխան իրավունքներից:

Պաշտպանության ավելի լայն չափորոշիչների իրավունք ունեցող Օգտատերերը կարող են իրացնել ստորև նկարագրված իրավունքները։ Մյուս բոլոր դեպքերում Օգտատերերը կարող են կապ հաստատել Սեփականատիրոջ հետ՝ պարզելու, թե որ իրավունքներից կարող են օգտվել։

Մասնավորապես, Օգտատերերն իրավունք ունեն՝

  • Ցանկաված ժամանակ հետ վերցնել իրենց համաձայնությունը: Օգտատերերն իրավունք ունեն կասեցնել իրենց համաձայնությունը, որ նախկինում տրվել էր Անձնական տվյալների մշակման համար:
  • Առարկություն ներկայացնել Անձնական տվյալներ մշակման վերաբերյալ: Օգտատերերն ունեն իրավունք ներկայացնել Անձնական տվյալների մշակման վերաբերյալ առարկություն, եթե մշակումն իրենց համաձայնությունից զատ իրականացվում է նաև որևէ իրավական հիմքով: Լրացուցիչ մանրամասները ներկայացված են ստորև՝ հատուկ բաժնում:
  • Տեսնել Անձնական տվյալները: Օգտատերերն իրավունք ունեն ծանոթանալ իրենց՝ Սեփականատիրոջ կողմից մշակվող Անձնական տվյալներին, իմանալ գործընթացի մանրամասներին և ստանալ տվյալների պատճենը:Տեսնել Անձնական տվյալները: Օգտատերերն իրավունք ունեն ծանոթանալ իրենց՝ Սեփականատիրոջ կողմից մշակվող Անձնական տվյալներին, իմանալ գործընթացի մանրամասներին և ստանալ տվյալների պատճենը:
  • Ստուգել և անել ուղղումներ: Օգտատերերն իրավունք ունեն հաստատել իրենց տվյալների ճշգրտությունը և պահանջել ուղղումներ:
  • Սահմանափակել իրենց Անձնական տվյալների օգտագործումը: Օգտատերերն իրավունք ունեն որոշակի հանգամանքներում սահմանափակել իրենց տվյալների օգտագործումը: Այս դեպքում տվյալները դասակարգելուց բացի այլ գործընթաց չի կարող իրականացվել Սեփականատիրոջ կողմից:
  • Պահանջել Անձնական տվյալների հեռացում: Օգտատերերն իրավունք ուեն որոշակի հանգամանքներում պահանջել Անձնահան տվյալների հեռացում:
  • Ստանալ իրենց տվյալները և փոխանցել դրանք մեկ այլ կազմակերպության: Օգտատերերն իրավունք ունեն ստանալ իրենց Անձնական տվյալները դասակարգված համապատասխան ֆորմատով, և տեխնիկական հնարավորության դեպքում փոխանցել դրանք մեկ այլ կազմակերպության: Այս դրույթը կիրառելի է այն պայմանով, որ Տվյալների մշակվումը կատարվում է ավտոմատացված միջոցներով, և հիմնված է Օգտատիրոջ համաձայնության և պայմանագրի վրա, որի մաս է կազմում Օգտատերը կամ նրա նախապայմանագրային պարտավորությունները:
  • Ներկայացնել բողոք: Օգատատերերն իրավունք ունեն բողոք ներկայացնել տվյալների պաշտպանությամբ զբաղվող պատկան մարմնին:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆՆ ԱՌԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Եթե Անձնական տվյալները մշակվում են հանրային շահի, պաշտոնական լիազորությունների կատարման կամ Սեփականատիրոջ օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ապա Օգտատերերը կարող են առարկել գործընթացը՝ ներկայացնելով հիմնավոր փաստարկներ տվյալ դեպքի վերաբերյալ:

Օգտատերերն, այնուամենայնիվ, կարող են առարկել առանց հիմնավորման, եթե իրենց Անձնական տվյալները մշակվում են մարքեթինգային նպատակներով: Իմանալու համար, թե արդյոք Սեփականատերն օգտագործում է տվյալները մարքեթինգային նպատակներով, Օգտատերերը կարող են կարդալ սույն փաստաթղթի համապատասխան բաժինը:

ԻՆՉՊԵՍ ԻՐԱՑՆԵԼ ԱՅՍ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Օգտատիրոջ իրավունքների իրացման ցանկացած հայտ կարող է ուղղվել Սեփականատիրոջը՝ սույն փաստաթղթում նշված կոնտակտային տվյալների միջոցով: Հայտեր անվճար են և դիտարկվում են հնարավորինս շուտ՝ սովորաբար առավելագույնը մեկ ամսվա ընթացքում։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Թեև սույն փաստաթղթի դրույթների մեծ մասը վերաբերում է բոլոր Օգտատերերին, որոշ դրույթներ ուղղակիորեն կիրառվում են միայն այն դեպքում, եթե Անձնական տվյալների մշակումը ենթակա է պաշտպանության ավելի լայն չափանիշների:

Վերոնշյալ չափանիշները կիրառվում են, եթե՝

  • իրականացվում է ԵՄ տարածքում գտնվող Սեփականատիրոջ կողմից,
  • վերաբերում է ԵՄ-ում գտնվող Օգտատերերի Անձնական տվյալներին և կապված են այդ Օգտատերերին վճարովի կամ չվճարված ապրանքների և/կամ ծառայությունների առաջարկի հետ,
  • վերաբերում է ԵՄ-ում գտնվող Օգտատերերի Անձնական տվյալներին և թույլատրում է Սեփականատիրոջը հետևել Եմ-ում գտնվող Օգտատերերի վարքին:

COOKIE ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

UCRAFT Next-ն օգտագործում է թրեքերներ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ Cookie-ի քաղաքականությանը:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՒ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգտատիրոջ Անձնական տվյալները կարող են Սեփականատիոջ կողմից օգտագործվել իրավական գործընթացներում՝ դատարանում կամ որոշ իրավական գործընթացներում, որոնք ծագել են UCRAFT Next-ի կամ երրորդ կողմի ծառայության ոչ պատշաճ օգտագործման արդյունքում։ Օգտատերը հաստատում է, որ տեղյակ է պատկան մարմինների համապատասխանի պահանջի դեպքում Սեփականատիրոջ կողմից որոշ Անձնական տվյալների տրամադրման անհրաժեշտությանը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի հավելումն սույն Գաղտնիության քաղաքականության մեջ ներառված տեղեկությունների, UCRAFT Next-ը կարող է նաև Օգտատերերի դիմումի համաձայն տրամադրել լրացուցիչ համատեքստային տեղեկություն՝ որոշ ծառայությունների կամ Անձնական տվյալների մշակման վերաբերյալ։

ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտագործման և սպասարկման նպատակով UCRAFT Next-ը կամ ցանկացած այլ երրորդ կողմի ծառայություն կարող է պահպանել տվյալներ, որոնք ցույց են տալիս UCRAFT Next-ի օգտագործում (օր․՝ մուտքեր համակարգ) և օգտագործման այլ տվյալներ (օր.՝ IP հասցեներ)։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Անձնական տվյալների հավաքման կամ մշակման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ հնարավոր է ցանկացած ժամանակ ստանալ Սեփականատիրոջից։ Խնդրում ենք տեսնել կոնտակտային տվյալները սույն փաստաթղթի սկզբում:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐ ՉՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ

UCRAFT Next-ը չի սպասարկում «Չհետևել» հայտերը։ Հստակեցնելու համար, թե արդյոք երրորդ կողմի ծառայություններից որևէ մեկը ընդունեմ է «Չհետևել» հայտերը, խնդրում ենք կարդալ նրանց գաղտնիության քաղաքականությունը:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Սեփականատերը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխություններ կատարել այս գաղտնիության քաղաքականության մեջ՝ ծանուցելով իր օգտատերերին այս էջում և, հնարավոր է, UCRAFT Next-ի շրջանակներում և/կամ - որքանով որ տեխնիկապես և իրավաբանորեն հնարավոր է, ծանուցում ուղարկելով Օգտագործողներին ցանկացած կոնտակտային տեղեկատվության միջոցով, որը հասանելի է: Սեփականատերը. Խստորեն խորհուրդ է տրվում հաճախակի ստուգել այս էջը՝ հղում անելով ներքևում նշված վերջին փոփոխության ամսաթվին:

Եթե փոփոխությունները ազդեն Օգտատիրոջ համաձայնության հիման վրա իրականացվող մշակման գործունեության վրա, Սեփականատերը պետք է նոր համաձայնություն հավաքի Օգտատիրոջից, որտեղ պահանջվում է:

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ (ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐ)

Ցանկացած տեղեկություն, որն ուղղակիորեն, անուղղակիորեն կամ այլ տեղեկության հետ կապված, ներառյալ անձնական նույնականացման համարը, թույլ է տալիս նույնականացնել ֆիզիկական անձին:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

UCRAFT Next-ի (կամ UCRAFT Next-ում օգտագործվող երրորդ կողմի ծառայությունների) միջոցով ավտոմատ հավաքված տեղեկությունը, որը կարող է ներառել՝ UCRAFT Next-ի Օգտատերերի կողմից օգտագործվող համակարգիչների IP հասցեները կամ դոմեյնները, URI հասցեները (Resource Identifier), բեռնման ժամանակը, սերվերին հարցումը ուղարկելու մեթոդը, ի պատասխան ստացված ֆայլի չափը, սերվերի պատասխանի կարգավիճակի թվային կոդը (հաջող արդյունք, սխալ և այլն), երկիրը, օգտագործվող բրաուզերի և օպերացիոն համակարգի առանձնահատկությունները, տարբեր մանրամասները Հավելվածի յուրաքանչյուր էջում անցկացրած ժամանակից և Հավելվածում այցելցած էջերին՝ հատուկ հղում կատարելով դրանց հաջորդականությանը, տեղեկություն սարքի օպերացիոն համակարգի և այլ մանրամասներ Օգտատիրոջ ՏՏ միջավայրի վերաբերյալ:

ՕԳՏԱՏԵՐ

UCRAFT Next օգտագործող անհատը, ով, եթե այլ կերպ սահմանված չէ, համընկնում է Տվյալներ կրողի հետ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿՐՈՂ

Ֆիզիկական անձ, ում վերաբերում են Անձնական տվյալները:

ՏՎՅԱԼՆԵՐ ՎԵՐԱՀՍԿՈՂ (ԿԱՄ ՄՇԱԿՈՂ)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ կազմակեպություն, որը Կառավարողի անունից մշակում է Անձնական տվյալները՝ ինչպես նկարագրված է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ:

ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՂ (ԿԱՄ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ կազմակեպություն, որը, միայնակ կամ այլոց հետ համատեղ, սահմանում է Անձնական տվյալների մշակման նպատակներն ու միջոցները, ներառյալ UCRAFT Next-ի օգտագործման հետ կապված անվտանգության միջոցները: Տվյալների կառավարողը, եթե այլ կերպ սահմանված չէ, UCRAFT Next-ի Սեփականատերն է:

UCRAFT NEXT (ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)

Ծառայություն, որի միջոցով հավաքվում և մշակվում են Օգտագործողի անձնական տվյալները:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

UCRAFT Next-ի կողմից տրամադրվող ծառայություններ, որոնք նկարագրված են սույն դրույթներում և այս կայքում:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԿԱՄ ԵՄ)

Եթե այլ կերպ սահմանված չէ, սույն փաստաթղթում Եվրամիությանը արված բոլոր հղումները ներառում են Եվրամիության և Եվրոպական տնտեսական տարածքի բոլոր ներկայիս անդամ պետությունները:

COOKIE-ՆԵՐ

Cookie-ները թրեքերներ են, որոնք բաղկացած են Օգտատիրոջ բրաուզերում հավաքված տվյալներից:

ԹՐԵՔԵՐՆԵՐ

Թրեքերները տեխնոլոգիաներ են, օրինակ՝ cookie-ներ, անհատական ցուցիչներ, ներդրված կոդեր, որոնք թույլ են տալիս հետևել Օգտատիրոջ վարքին՝ օրինակ՝ ստանալով տվյալներ Օգտատիրոջ սարքից:

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիության այս քաղաքականությունը մշակվել է բազմաթիվ օրենսդրական դրույթների հիման վրա, ներառյալ՝ 2016/679 կանոնակարգի (ԵՄ) 13/14 (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ):

Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բացառապես UCRAFT Next-ին, եթե այլ կերպ նշված չէ սույն փաստաթղթում:

Վերջին թարմացում՝ մայիսի 16, 2022թ․։

Սույն կայքով (Ucraft Next) սահմանված Պայմանների և Ընդհանուր Դրույթների հայերեն և անգլերեն լեզուների միջև հակասության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տարբերակին: